Сообщения

Сообщения за Ноябрь, 2016

Sport News #19

Ինչ կանեի եթե ինձ ամենինչ թույալտրվեր

Եթե ինձ տրվեր այդպիսի հնարավորություն, ես ամենից շատ կաշխատեի փոխել մեր հայաստանը, որորվհետև համարյա բոլոր հայերը բողոքում են մեր երկրից: Կավելացնեի աշխատատեղերը, որորվհետև Հայաստանում կան այնպիսի մարդիկ, ովքեր չեն կարողանում գործ գտնել: Մի խոսքով, կփորձեի փոխել Հայաստանի իրավիճակը: Կֆինասավորեի կարիքավոր ընտանիքներին: Բացի հայաստանի իրավիճակը փոխելուց կփորձեի անել այնպես, որ մարդիկ բոլորն հարգեին միմյանց չլիներ այնպես որպիսի հարուստը չհարգի աղքատին: Այդպես կանեի, որովհետև հարուստ թե աղքատ մարդիկ հավասար են:

Իմ սիրելի զբաղմունքը

Իմ սիրելի զբաղմունքն է սպորտը: Ես հաճախում եմ վոլեյբոլի արդեն մեկ ու կես տարի:Ինձ շատ է դուր գալիս սպորտը, որովհետև սպորտը շատ օգտակար է առողջության համար, ֆիզիկապես ուժեղ լինելու համար: Ազատ ժամանակ նույնպես մարզվում եմ: Ես երկու անգամ մասնակցել եմ մրցումների`մեկ անգամ գրավելեմ 3-րդ տեղ, մեկ անգամէլ`երկրորդ տեղ: Երրորդ տեղ գրավել եմ <<Արաբկիր>> բաց առաջնության ժամանակ: Իսկ երկրորդ տեղ գրավել եմ <<Հայաստանի>> առաջնությունում:Մեր թիմը Հայաստանի 2003-2002թ.-ին ծնվածների փոխչեմպիոն է: Իմ մարզիչը ընկեր Անդրանիկն է, նա շատ լավ է մարզում մեզ: Երբ առաջին անգամ գնացի վոլեյբոլի, ես չէի կարողանում մի դաշտից մյուս դաշտ փոխանցել գնդակը: Մի քանի ամսից ես էլ չգնացի վոլեյբոլի, բայց ընկեր Անդրանիկը ինձ հուսադրեց, և հիմա դա ինձ մոտ շատ լավ է ստացվում: Ահա թե ինչպես լավ մարզիչի միջոցով ես հայտնվեցի վոլեյբոլ-սպորտում: