Сообщения

Сообщения за Декабрь, 2017

Մրցանակ

Изображение
Նախատոնական խառնաշփոթ է ամենուր, սոցցանցերում տոնական նվերներ, անակնկալներ են գովազդում։ Մեկ էլ հանկարծ մի բան է հայտնվում իմ ֆեյսբուքի պատին,որտեղ գրված է շնորհավորանք։ Բացում եմ, կարդում, չեմ հավատում, նորից եմ կարդում, հետո գրում եմ ընկեր Մարթային,որ համոզվեմ ճիշտ եմ հասկացել։ Պարզվում է,որ այո։ Ամանորյա նվեր կրթահամալիրից՝ «Աիդա Պետրոսյան» մրցանակ։ Ճիշտ է տիկին Աիդային շատ չեմ ճանաչում, բայց միշտ լսել եմ իր մասին, տեսել Մարմարյա սրահում։ Այն որ նրա անունով կա կրթահամալիրյան մրցանակ, ուրեմն նա արժանի կին է։ Անչափ շնորհակալ եմ մեր կրթահամալիրին այսպիսի նվեր պատրաստելու համար, այն շատ անսպասելի էր, ոգևորող։ Շնորհակալ եմ նաև իմ պարուսույցներին`Ստեփան Թորոյանին և Սաշա Սարգսյանին, նրանք ինձ սովորեցրեցին պարել։ Նրանց հետ շփումը, միասին պարելը  իմ մեջ ազգային պարերը տարածելու ցանկություն մտցրեց, ու ես իմ ընկերների հետ սկսեցի սովորեցնել փոքրերին, իսկ հիմա նաև իմ դասավանդողներին։ Ազգային պարը կրթահամալիր բերելու համար շնորհակալ եմ կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյանին։ Դրա շնորհիվ ես պարել սո…

Պար

Հայկական ազգակրական պարեր
Հայկական ազգագրական պարի թեման ընտրել եմ, քանի որ ես ինքս պարում եմ ու շատ հետաքրքրված եմ այս թեմայով: Հայկական ազգակրական պարը եղել է դեռ քրիստոնեությունից առաջ: Հատկապես ուզում եմ պատմել «Կարնո քոչարի» պարի մասին:

Քոչարին հայկական լեռնաշխարհում ամենատարածված ու պահպանված պարն է, «Կարնո քոչարի»-ն քոչարիների պարատեսակներից մեկն է, այն տարածված է եղել Կարին (Էրզրում)-ի շրջանում: «Քոչ» արմատը կապված է խոյի պաշտպանմունքի հետ, որի պաճառով էլ այս պարի մեջ կան խոյահորող շարժումներ: Եղել են տարբեր պարատեսակներ՝ որսորդական պարեր, ռազմական պարեր և այլն: Կան պարեր, որ պարվել են տաճարներում, օրինակ՝ «Իշխանաց» պարը, որը այն ժամանակներում պարելու իրավունք ունեին միայն հարուստները: Ռազմական պարերից կուզեի առանձնացնել «Յարխուշտան»:
Այս պարը եղել է Սասունի շրջանում, որը պարել են կռվի գնալուց առաջ:
Ասում են, որ այնքանեն պարել մինչև մյուսի ձեռքից արյուն գա կամ մինչև մեկը հանձնվի: Կան նաև ծիսական պարեր, օրինակ՝ «Էջմիածինը», «Աստվածածնան» և «Թամզարան» պարերը: «Աստվածածնա» պարը Ջավա…

Նախագիծ

Изображение
Պարող դպրոց. դասավանդող-սովորեցնող ենթանախագիծ
Ենթանախագծի իրականացման օրերն ու ժամը
երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի՝ 15:30
Հանդիպման վայրը՝
Հայրենագիտական ակումբ
Նպատակը
Ավագ դպրոցի դասավանդողների պարային ելությը՝ ամանորյա տոնախմբությանը
Սովորողները
Մարթա Ասատրյան
Լիլիթ Գասպարյան
Լուսինե Սարգսյան
Ջուլի Սիմոնյան
Հերմինե Անտոնյան
Սիլվա Հարությունյան
Իրինա Ապոյան
Նունե Մովսիսյան
Վանուհի Բաղմանյան
Անի Նավասարդյան
Լուսինե Բուշ 
Ռինա Շագինյան
Նարինե Բարսեղյան
Աննա Մարության
Էլեն Քոքչյան
Աննա Երիցյան
Սովորեցնողները
Արսեն Խաչատրյան
Տիգրան Արամյան
Սուրեն Թալալյան
Արեն Պողոսյան


Պարը`
Կոմիտասի շորոր