Մրցանակ

Նախատոնական խառնաշփոթ է ամենուր, սոցցանցերում տոնական նվերներ, անակնկալներ են գովազդում։ Մեկ էլ հանկարծ մի բան է հայտնվում իմ ֆեյսբուքի պատին,որտեղ գրված է շնորհավորանք։ Բացում եմ, կարդում, չեմ հավատում, նորից եմ կարդում, հետո գրում եմ ընկեր Մարթային,որ համոզվեմ ճիշտ եմ հասկացել։ Պարզվում է,որ այո։ Ամանորյա նվեր կրթահամալիրից՝ «Աիդա Պետրոսյան» մրցանակ։ Ճիշտ է տիկին Աիդային շատ չեմ ճանաչում, բայց միշտ լսել եմ իր մասին, տեսել Մարմարյա սրահում։ Այն որ նրա անունով կա կրթահամալիրյան մրցանակ, ուրեմն նա արժանի կին է։ Անչափ շնորհակալ եմ մեր կրթահամալիրին այսպիսի նվեր պատրաստելու համար, այն շատ անսպասելի էր, ոգևորող։ Շնորհակալ եմ նաև իմ պարուսույցներին`Ստեփան Թորոյանին և Սաշա Սարգսյանին, նրանք ինձ սովորեցրեցին պարել։ Նրանց հետ շփումը, միասին պարելը  իմ մեջ ազգային պարերը տարածելու ցանկություն մտցրեց, ու ես իմ ընկերների հետ սկսեցի սովորեցնել փոքրերին, իսկ հիմա նաև իմ դասավանդողներին։ Ազգային պարը կրթահամալիր բերելու համար շնորհակալ եմ կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյանին։ Դրա շնորհիվ ես պարել սովորեցի, պարը դարձավ կյանքիս մի մասը։
Սպասեք իմ նորանոր նախագծերին պարերը տարածելու, ավելի շատ մարդկանց ազայինի մեջ ներառելու հետ կապված։
Անչափ շնորհակալ եմ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

Կակտուսի մասին