Բնագիտություն

Հետաքրքիր փաստեր վարունգի մասին

Վարունգի օգտագործումը սկսվել է դեռ Մեսոպոտամյան քաղաքակրթության ժամանակներում` 4500 տարի առաջ: Վարունգի մշակմամբ առաջինը սկսել են զբաղվել Հնդկաստանում:

Վարունգի օգտակար հատկությունների մասին իր աշխատություններում պատմել է Հին Հունաստանի հայտնի բժիշկ Հիպոկրատը: Հին Ռուսիայի կախարդները, տարբեր հիվանդությունների բուժման համար, հաճախ էին վարունգ խորհուրդ տալիս:

Քրիստափոր Կոլումբոսն իր ծովային ճանապարհորդությունների ժամանակ վերցնում էր թթու դրված և թարմ վարունգ: Այն նավաստիներն օգտագործում էին լնդախտի դեմ պայքարի նպատակով:

Նապոլեոնը 250,000 դոլարի համարժեք գումար էր խոստացել նրան, ով կարող էր արդյունավետ մեթոդ մտածել` երկար արշավների ժամանակ վարունգի պահպանման համար: Հայտնի չէ, թե որևէ մեկն արդյոք արժանացել է այդ պարգևին:

Խաղաղօվկիանոսյան կղզիներում բանջարեղենն այնքան էլ շատ չէ, այդ իսկ պատճառով` վարունգը իսկական դելիկատես էր: Բնիկները վարունգը փաթաթում էին բանանի ծառի տերևներում և թաղում հողի տակ: Այդպիսով պաշար էին ունենում անբարեհաջող տարվա կամ փոթորիկների դեպքում: Այս կղզիներում ենթադրվում էր, որ նյութապես ապահովված և ձեռնտու փեսացուն պետք է վարունգի մեծ պահուստ ունենա: Ֆիջի կղզում մայրերն իրենց դուստրերին թույլ էին տալիս ամուսնանալ միայն այն բանից հետո, երբ փեսացուն ցույց էր տալիս վարունգի իր պաշարը:

Կլեոպատրա թագուհու գեղեցկության մասին դարերով առասպելներ են պտտվում: Թագուհին պնդում էր, որ իր գեղեցկությունը մեծապես կախված է վարունգից, որը նա օգտագործում էր գրեթե ամեն օր:Առաջադրանք



  1. Ամենաջրառատ գետը – Ամազոն (6370կմ)
  2. Ամենակարճ և ջրառատ գետը – Նիագարա (54կմ)
  3. Օվկիանոս չթափվող ամենախոշոր գետը – Վոլգա (3531կմ)
  4. Հայաստանի ամենաերկար գետը – Ախուրյան (200կմ)
  5. Ամենախոշոր գետային կիրճը (Կանիոնը) – Կոլորադոյի կանիոն
  6. Հայաստանի ամենախոշոր գետային կիրճը – Ողջիի կիրճ
  7. Ամենաբարձր ջրվեժը – Անխելի ջրվեժ (1054մ)
  8. Ամենաջրառատ ջրվեժը – Նիագարայի ջրվեժ (50մ)
  9. Խոշոր գետերի վրա ամենաբարձր ջրվեժը – Վիկտորիա (120մ)
  10. Ամենակեղտոտ ջուրն ունի Հռենոս գետը
  11. Ամենաշատ գետերը կան Կարելիայում (108 հազ.)
  12. Ամենախոշոր ծովը – Ֆիլիպինյան ծով
  13. Ամենափոքր ծովը – Մարմարի ծով
  14. Ամենախոր ծովը – Բանդա ծով (Ինդոնեզիա) – խոր.` 7440մ
  15. Ամենածանծաղ ծովը – Ազովի ծով
  16. Ռ.Դ-ի ամենախոշոր ծովը – Օխոտի ծով
  17.  Ամենաաղի ծովը – Կարմիր ծով (40 պրոմիլ)
  18. Ամենաքաղցրահամ ծովը – Բալթիկ ծով
  19. Ամենատաք ծովը – Կարմիր ծով
  20. Օվկիանոսից ամենահեռու ընկած ծովը – Ազովի ծով
  21. Ամենախոշոր ծոցը – Բենգալական ծոց
  22. Ամենաերկար ֆիորդը – Սոգնե ֆիորդ (204 կմՆորվեգիայում)
  23. Ամենաերկար նեղուցը – Մոզամբիկի նեղուց  (1670կմ)
  24. Ամենալայն նեղուցը – Դրեյկի և Մոզամբիկի նեղուցներ (930,925կմ)
  25. Օվկիանոսի ամենախոր իջվածքը – Մարիանյան իջվածք (11.022մ)
Շեկլիկ

Շամպինյոն

Դժգույն գարշասունկ

Յուղասունկ

Մամռասունկ

Կոճղասունկ

Սպիտակ սունկ

Անձրևասունկ

Գոմաղբասունկ

Պղպեղասունկ

Աղվեսասունկ

Կաղամախասունկ


Սնկերը ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն են: Զուգակցում են ինչպես բույսերի՝ անշարժություն, գագաթնային աճ, բջջապատի առկայություն, այնպես էլ կենդանիների՝ տարասուն նյութափոխանակություն,  խիտինի առկայություն, միզանյութի առաջացում և այլ հատկանիշներ:
Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր:
Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ` տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում` մոտ 4200 տեսակ: Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի` ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր:
Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ): 
Լոլիկը (պոմիդոր) մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է լոլիկի 3 տեսակ. պերուական, մազմզոտ, որոնց պտուղներն ուտելի չեն, և սովորական կամ իսկական: Վերջինիս են պատկանում լոլիկի բոլոր մշակովի սորտերը: ՀՀ-ում մշակվում է ամենուրեք:
Արմատն առանցքային է, ցողունը՝ խոտանման, ճյուղավորվող, գետնատարած կամ կանգուն, բարձրությունը՝ 0,3–2մ: Բույսն ամբողջովին պատված է խիտ կամ նոսր մազմզուկներով: Տերևները բարդ կենտփետրաձև են կամ լայնաբլթակ, բաց կամ մուգ կանաչ, դեղնա- կամ մոխրականաչ: Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկույզ է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղին: Պտուղը հյութալի, բազմաբուն, բազմասերմ հատապտուղ է՝ կլոր, տափակ, երկարավուն, ձգված, կարմիր, վարդագույն, նարնջագույն, դեղին, սպիտակ: Պտղամաշկը հարթ է կամ տարբեր աստիճանի կողավոր: Սերմերը մանր են, ձվաձև, երիկամաձև, տափակ՝ ծածկված բաց և մուգ դեղնավուն մազիկներով: Ըստ հասունացման աստիճանի՝ լոլիկը լինում է վաղահաս, միջահաս և ուշահաս: Պտուղը համեղ է. պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, օրգանական թթուներ, ճարպեր, եթերայուղեր, վիտամիններ, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, քլորի, ծծմբի, երկաթի, պղնձի, ցինկի, յոդի, ֆտորի հետքեր, կանաչ զանգվածը՝ տոմատին (միջատասպան նյութ): Օգտագործվում են թարմ և վերամշակված (թթու դրած, հյութ, մածուկ և այլն): Պահածոների արտադրության մեջ կազմում է վերամշակվող բանջարեղենի 70–80%-ը: Լոլիկն աճում է բազմազան հողային և արհեստական սննդային միջավայրերում, ջերմա-, լուսա- և խոնավասեր է:
ՀՀ-ում ստեղծվել է լոլիկի մոտ 50 սորտ՝ Անահիտ, Արգավանդի 45, Նվեր, Լիա, Սյունիք, Գյումրի, Հոբելյանական 26, Գանձակ, Նուշ վաղահաս, Հայաստանի ջերմոցային և այլն
ա/10C, 30C, 50C, 80C, 60C, 40C, 20C, 00C=3.5
բ/20C, 30C, 60C, 90C, 70C, 50C, 40C, 30C=4.3
Միջին
Ցածր3.5
Բարձր4.3

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

Կակտուսի մասին