Գրականւություն



Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:  
Հարցեր և առաջադրանքներ՝
  • Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
  • Ժայռի ստվերը գետափին չոքել,
    Վիզը երկարել ու ջուր է խմում,
    Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
    Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
  • Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
  • Իմ սիրելի պահը օրվա մեջ դա առավոտն է, երբ արթնանեում եմ պայծառ արևը շողում է օդը մաքուր է և թռչունները ազատ թռչում են երկնքում։
Ժայռից մասուր է կաթում
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:  
Հարցեր և առաջադրանքներ՝
  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Առուն։
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝  
  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  • Կանաչ խոտ, ճերմակ շուշան,դեղին մեղրածաղիկ, բարձր սար, խոնարհ ծառ։
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Ամպրոպից հետո, իմ կարծիքով այս բառկապացությունը մռայլությունից բերում է պայծառության բանաստեղծությանը։
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ամպրոպից հետո
    Բարի է լինում արևն ավելի,
    Եվ մենք ավելի սիրով ենք իրար
    Բարի լույս ասում։
    Ամպրոպից հետո աշխարհը և դու
    Հասկանալի եք լինում ավելի…
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Հարցերը և առաջադրանքները՝  Մարգարիտ Հարությունյանի






  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նախագիծ

Սովորող սովորեցնող

Կակտուսի մասին